Ե՞րբ կդադարի ձյունը. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ փետրվարյան գիշերները կցրտեն, իսկ ցերեկները կտաքանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր` փետրվարի 2-ին, տեղումներ կգրանցվեն։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ին նույնքան կբարձրանա:

Երևանում փետրվարի 2-ին ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր` փետրվարի 2-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 3-5 աստիճան տաքության, գիշերային ժամերին` 4-6 աստիճան ցրտի սահմանում։