ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն իր ծննդյան օրը շնորհավորանքների համար շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին, ընկերներին ու հարազատներին և պատմել, թե ինչպես է անցել իր ծննդյան օրը։
«Ծննդյանս օրն անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։
Հետո ավելացրել է, որ հպարտ է Հայաստանով, երկրի մարդկանցով, իր ընտանիքով, իր ամուսնով և երեխաներով:
Նշենք, որ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին, դարձավ 41 տարեկան։ Փաշինյանն ու կինը երեկ դեռ Գերմանիայում էին։