Ռուսաստանում սպանել են ադրբեջանցի գործարարին. լուսանկար

27 տարեկան գործարարի դիակի վրա հրազենային կրակոցների հետքեր են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Արխանգելսկում անհայտ հանգամանքներում սպանել են ադրբեջանցի գործարար Ռուսլան Արիֆօղլու Հուսեյնովին։ Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ սպանությունը տեղի է ունեցել հունվարի 31-ի, լույս փետրվարի 1-ի գիշերը։

27 տարեկան գործարարի դիակի վրա 5 կրակոցի հետք է եղել։ Առայժմ հայտնի չեն հանցագործության դրդապատճառները, կասկածյալներ նույնպես չկան։

Ռուսաստանում սպանել են ադրբեջանցի գործարարին. լուսանկար

Հուսեյնովը փայտի առևտրով է զբաղվել Արխանգելսկում։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո նրա մարմինը կտեղափոխեն Ադրբեջան։