Երևանում դիակ են հայտնաբերել գեղեցկության սրահում

Երևանյան վարսավիրանոցներից մեկում այսօր առավոտյան հայտնաբերված մահացած կինը, ըստ որոշ լուրերի, սրահի տնօրենն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Փետրվարի 1-ի առավոտյան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում գործող «Ժասմին» գեղեցկության սրահից կասկածելի հոտ է գալիս և չի բացառվում, որ ներսում դի լինի։

Ինքնասպանության փորձ` Էջմիածնի եկեղեցում

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները, բացելով վարսավիրանոցի դուռը, ներսում հայտնաբերել են կնոջ դի։

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով` մահացածը գեղեցկության սրահի տնօրենն է։

Իրավապահները պարզում են մահացածի ինքնությունը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։