Թրամփի խորհրդականը Մադուրոյին «հանգիստ կյանք» է մաղթել Վենեսուելայից դուրս

ԱՄՆ–ը և Արևմուտքի այլ երկրներն աջակցում են Վենեսուելայի ընդդիմությանը և հանդես գալիս երկրում նոր ընտրություններ անցկացնելու օգտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը խորհուրդ է տվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հնարավորինս արագ թոշակի գնալ և հեռանալ երկրից։ Այդ մասին Բոլթոնը գրել է Twitter–ի իր միկրոբլոգում։

«Նիկոլաս Մադուրոյին և նրա ավագ խորհրդականներին մաղթում եմ հանգիստ կենսաթոշակ, կյանք գեղեցիկ լողափին` հեռու Վենեսուելայից։ Նրանք պետք է օգտվեն նախագահ Գուաիդոյի համաներումից և հեռանան։ Որքան շուտ, այնքան լավ», – գրել է Բոլթոնը։

Նշենք, որ հունվարի 21–ից Վենեսուելայում տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ ներկա նախագահ Մադուրոյի դեմ։ Խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն իրեն հայտարարել է պետության ժամանակավոր ղեկավար ժամանակավոր կառավարության գործողությունների շրջանում։