ԵՐԵՎԱՆ, 1 Փետրվար — Sputnik. Սուրբ Գայանը եկեղեցու սպասավոր Հայր Մկրտիչն ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ մի աղջիկ ցանկանում է կախվել եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Մինչ ոստիկանների ժամանելը հոգևորականին հաջողվել է փրկել աղջկա կյանքը։
Կայքի տեղեկություններով` աղջիկն Արմավիրի մարզի բնակչուհի է` 28 տարեկան Նվարդ Գ.-ն։
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։