ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ստուգումների արդյունքում հիմնավորվել է, որ «Երևան հիմնադրամի» կողմից գումարի մի մասը վատնվել է, մի մասն արդյունավետ է ծախսվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։
««Երևան հիմնադրամի» կողմից պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ»,– ԱԱԾ տնօրենը:
Նրա խոսքով` գործ է հարուցված, իրականացվում է քննություն։
Նշենք, որ «Երևան» հիմնադրամը պետական գրանցում է ստացել 2007 թվականին, հոգաբարձուների խորհրդի նախագահն է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խորհրդի կազմում են նաև քաղաքապետի տեղակալները, խորհրդականը, աշխատակազմի քարտուղարը, քաղաքապետարանի տարբեր վարչությունների պետեր, ինչպես նաև ավագանու անդամներ: