Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է 6 պաշտոնյայի

Պաշտոններից ազատվել են պետական ու համայնքային կառույցների ղեկավար կազմում աշխատողները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 որոշում է ստորագրել, որոնց համաձայն` զբաղեցրած պաշտոններից ազատվել են Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Արտավազդ Բարսեղյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։

Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրան

Պաշտոնանկ են արվել նաև 3 փոխմարզպետները` Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը և Կոտայքի մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյանը։

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` ազատման բոլոր 6 որոշումները Փաշինյանը ստորագրել է հունվարի 29-ին։