Կկրճատվեն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները. «Ժամանակ»

«Ժամանակի» տվյալներով օպտիմալացում է սպասվում նաև ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. «Ժամանակը» գրում է. «Հայաստանի նոր իշխանություններն օպտիմալացնում են ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, այլ նաև դրանց աշխատակիցների թիվը:     

Դիվանագիտական կորպուսից ստացված տեղեկությունների համաձայն՝ արդեն Հայաստանից ստացվել է այն հաստիքների թիվը, որոնք ենթակա են կրճատման: Այդ թիվը տատանվում է մոտ 20-30 տոկոսի սահմաններում»:

Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախարարությունների թիվը պետք է կրճատվի և 17-ից դառնա 12։ Կրճատման տակ հայտնված նախարարությունների աշխատակիցներն մի քանի օր շարունակ բողոքի ակցիաններ էին իրականացնում կառավարության մետ։