Ի՞նչ եղանակով կդիմավորենք փետրվարը. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում ցերեկը, փետրվարի 1-ին, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում փետրվարի 1-ին, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ: