ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի -Sputnik. Ավետ Ադոնցը նշանակել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այս մասին հրամանագիրը ստորագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ավետ Ադոնցին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ գրված է հրմանագրում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 14-ին Ավետ Ադոնցը հետ կանչվեց զբաղեցրած պաշտոնից: Նա Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:
Այնուհետև մամուլում լուրեր հայտնվեցին, որ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի պահանջով նա կնշանակվի արտաքին գործերի նախարարի տեղակալ: