Instagram-ը ջնջել է Մարգարիտա Սիմոնյանի գրառումն ու զգուշացրել արգելափակման մասին

Լրագրողը Facebook–ում ու Instagram–ում խնդրել էր օգնել գումար հավաքել Մուսա Ումախանովի ապաքինման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Instagram սոցիալական ցանցի ադմինիստրացիան ջնջել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի ու RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի էջում։

«Instagram–ը ջնջել է գրառումս` «Հիմա մենք ենք գործելու» մեր նախագծի ու աշխարհազորականի (Դոնբասում–խմբ.) բուժման դրամահավաքի մասին։ Instagram–ի միակ բացատրությունը հետևյալն էր. «Մենք ուզում ենք, որ Instagram–ը բոլորի համար ապահով լինի»։ Մոռացել են ավելացնել. «Բացի այն մարդկանցից, որոնց չենք հավանում», – գրել է Սիմոնյանն ու սքրինշոթ հրապարակել։

Նշենք` Instagram–ի ադմինիստրացիան զգուշացրել է Սիմոնյանին, որ եթե նման բան կրկնվի, նրա էջը կարող է արգելափակվել։

ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ Facebook և Instagram սոցիալական կայքերում լրագրողը խնդրել էր օգնել գումար հավաքել Մուսա Ումախանովի ապաքինման համար, որը 2016 թվականին մասնակցել է Դոնեցկի օդանավակայանի համար մղվող կռվին` ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից։ Ուկրաինացի զինվորականների հարձակման ժամանակ տղամարդը հրազենային վնասվածք է ստացել, նրա մարմնի կեսը կաթվածահար է եղել։