6 մլն երկու ամսվա ընթացքում. Նիժնի Նովգորոդում հայի են ձերբակալել

ՀՀ քաղաքացուն կասկածում են Նիժնի Նովգորոդում մոլախաղեր կազմակերպելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի իրավապահները երեք տղամարդու կասկածում են ապօրինի խաղատուն բացելու մեջ, նրանցից մեկը` ՀՀ քաղաքացի է։

Նիժնի Նովգորոդի մարզի ՔԿ քննչական վարչության տեղեկության համաձայն` 2018 թվականին կանխվել է ապօրինի 7 խաղատների գործունեությունը։ Դրանք գտնվում էին քաղաքի Մոսկովսկի, Կանավինսկի և Լենինսկի շրջաններում։

Քննիչները, Դաշնային անվտանգության ծառայության վարչության աշխատակիցների և ոստիկանության հետ, պարզել են այդ հանցագործության մասնակիցներից երեք անձանց ինքնությունը, նրանք 27-35 տարեկան են։ Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է,  որին հաջողվել է ձերբակալել միայն 2019 թվականի հունվարի 31-ին։

Երկու ամսվա ընթացքում երիտասարդները հասցրել են 6 մլն ռուբլու չափով ապօրինի շահույթ ստանալ։

Առաջիկայում երեք կասկածյալներին մեղադրանք կառաջադրվի ՌԴ ՔՕ 171.2 հոդվածի 2 մասով և խափանման միջոց կընտրվի։ Հետաքննությունը շարունակվում է։