Աֆրիկացի ծովահենների կողմից գերեվարված հայը վերադարձել է Ռուսաստան

Վերադարձած նավաստիների առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ծովահենների կողմից MSC Mandy նավի գերեվարված խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը Ռուսաստան է վերադարձել, գրված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բենինի ափերի մոտ` Գվինեական ծոցում, MSC Mandy նավի վրա ծովահեններ են հարձակվել, 6 ռուսաստանցի է գերեվարվել։ Նավում 26 մարդ է եղել, որոնցից 20-ը` Ռուսաստանի քաղաքացիներ, 4-ը` Ուկրաինայի, ևս երկուսը` Վրաստանի։

Աֆրիկայի ափերի մոտ գերեվարված հայը Ռուսաստանի քաղաքացի է

«Աբուջայում, Ռուսաստանի դեսպանատան տեղեկության համաձայն`հունվարի 28-ին ազատ են արձակվել ՌԴ քաղաքացիները` Գվինեական ծոցում հունվարի 2-ին ծովահենների կողմից բռնազավթած «Մանդի» նավի անձնակազմի անդամները։ Ներկա պահին նավաստիները հայրենիք են ժամանել։ Նրանց առողջական վիճակը բավարար է», – գրված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալության փրկարար–կորդինացման կենտրոնի աշխատակից, Ռուսաստանի ծովագնացների արհմիության նախագահ Յուրի Սուխորուկովը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Գրիգորյանը ՌԴ քաղաքացի է և բնակվում է Պետերբուրգում։