ՌԱԴԻՈ

Ղևոնդյան.«Կողմերից ոչ մեկը փոխզիջման փիլիսոփայության կրող չէ, որ կարևոր թեզերից հետ քաշվի»

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում նշում է, որ պետական մակարդակում չնախատեսված հանդիպումներ չեն լինում։
Sputnik
Ղևոնդյան.«Կողմերից ոչ մեկը փոխզիջման փիլիսոփայության կրող չէ, որ կարևոր թեզերից հետ քաշվի»

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Դավոսում տեղի ունեցած հանդիպման մասին` քաղաքագետն ընդգծում է, որ կա հստակ արարողակարգ, ճշտվում են կողմերի օրակարգերը, և ինչ-որ կողմից առաջարկ է գալիս։

«Փաշինյանը ղարաբաղյան կարգավորման հարթակում նոր մարդ է, և բոլորը, այդ թվում նաև Ալիևը, ցանկանում են հասկանալ` ով է նա, ինչ դիրքերից է բանակցությունները սկսելու, և որքանով նրանք կկարողանան իրենց շահերին համապատասխան օրակարգ հրամցնեն»,–ասում է Ղևոնդյանը։

Նրա խոսքով` դավոսյան հանդիպումը Դուշամբեի հանդիպման փիլիսոփայության շարունակությունն է։ «Ես հակված չեմ նշել, որ դրանք պաշտոնական հանդիպումներ էին, բայց հակված էլ չեմ նշել նաև, որ ուղղակի աշխարհիկ զրույցներ էին։ Կողմերն ուզում են հասկանան միմյանց, հասնական զիջումների, կոմպրոմիսների և կոշտ դիրքորոշումների սահմանաչափերը, ուզում են հասկանալ ղարաբաղյան հակամարտության ինչ տեսլական ունի դիմացի կողմը և ինչպիսի վարք է դրսևորելու»,–նկատում է քաղաքագետը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների մասին խոսելիս` Ղևոնդյանը նշում է, որ լուծման տարբերակ դեռ չի նշմարվում. «Ասել, որ ղարաբաղյան հարթակում կա պատուհան, որ թույլ կտա բանակցություններով հասնել խնդրի լուծման, սխալ է, որովհետև կողմերից ոչ մեկն այս պահին այնչափ փոխզիջման փիլիսոփայության կրող չի դարձել, այդ թվում նաև հանրային մակարդակում, որ իր համար կարևոր թեզերից հետ քաշվի»,–ասում է քաղաքագետը։