Ավետիք Էլոյանն ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից

Էլոյանն այդ պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա հունիսին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը քիչ առաջ կայացած նիստում որոշում ընդունեց Ավետիք Էլոյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին։

Որոշման նախագիծն ընդունվեց առանց քննարկման։ Կառավարության կայքում հրապարակված նախագծում ևս ազատման պատճառը չի նշվում։

Էլոյանն այդ պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա հունիսին։