Օպտիմալացումը շարունակվում է. Շիրակի մարզը զրկվեց հանրային հեռուստաալիքից

«Շիրակի հանրային հեռուստառադիո» ընկերությունը մինչև այսօր անալոգային հեռարձակում է իրականացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվում է։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

Փաշինյանի աշխատակազմը կսկսի թվային թուղթ օգտագործել. լուսանկար

Որոշման անհրաժեշտությունը, ըստ նախագծի, պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: Մինչդեռ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ընկերությունը մինչև այսօր իրականացնում է անալոգային հեռարձակում։

Եվ քանի որ թվային հեռարձակում իրականացնելու համար կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, կառավարությունը գերադասում է փակել այն` այս պահին անիրատեսական համարելով թե՛ ֆինանսավորումը, թե՛ իրավական փոփոխությունները։