Տեղումները ե՞րբ կվերադառնան Հայաստան. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ առաջիկա 5 օրվա ընթացքում ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Առաջիկա մի քանի օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում փետրվարի 2-ին, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային գոտում` անձրևի տեսքով:

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նույնպես տեղումներ կգրանցվեն փետրվարի 2-ին։ Իսկ այսօր` հունվարի 31-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 7-9, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքության սահմանում։