ՌԱԴԻՈ

Շուքուրյան. «Ականջը մաքրելու շատ ձևեր արգելված են»

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ականջը չվնասելու, այն ճիշտ մաքրելու ձևերի մասին։
Sputnik
Շուքուրյան. «Ականջը մաքրելու շատ ձևեր արգելված են»

Նրա խոսքով` ականջներում խցանների առաջացման պատճառը հաճախ մաքրելու ցանկությունն է։

«Մարդկանց մեծ մասը փորձում է մաքրել ականջի անցուղին տարբեր փայտիկների օգնությամբ, բամբակի կամ բանալիի միջոցով։ Սրանք արգելված են։ Ականջի անցուղու առաջին հատվածում կան գեղձեր, որոնք արտադրում են ծծումբ, որի օգնությամբ մենք պատնեշ ենք ստեղծում փոշու մասնիկների, կեղտերի համար, որ չանցնեն թմբկաթաղանթ և բորբոքում չառաջացնեն»,–ներկայացնում է բժիշկը։

Նրա խոսքով` մաքրելիս մենք գրգռում ենք այդ գեղձերը և ավելի շատ է արտադրվում ծծումբ, ինչը բերում է խցանման։