ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնում եմ Իրանի Իսլամական Հանրապետություն»,- հայտարարել է նա:
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում: Վարչապետը Քյոլնում հանդիպումներով հագեցած օրվանից հետո ուղևորվել է Բեռլին, որտեղ վաղը՝ փետրվարի 1-ին, նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: