Երևանում 41–ամյա քաղաքացուն մահացած են հայտնաբերել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Երևանի բնակարաններից մեկում 41–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունվարի 30-ին, ժամը 10:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին ներսում քնած է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1978 թ.–ին ծնված Մ. Ն.-ի դին: