Մելքոմյան. «60 ավտոմեքենայի պատճառով ամբողջ հրապարակը փաստացի դառնում է կայանատեղի»
© Sputnik
Երևանի փողոցներն աստիճանաբար պետք է ազատվեն ծառայողական ավտոկայանատեղերից ու վերադարձվեն հանրությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։
«Այնտեղ, օրինակ, 60 ավտոմեքենա է կայանում, բայց այդ 60 ավտոմեքենայի պատճառով ամբողջ հրապարակը փաստացի դառնում է կայանատեղի»,– ասաց նա։
Թույլտվությունների ժամկետը չերկարացնելու որոշումներով, ըստ ավագանու անդամի, ձևավորվում է նոր մշակույթ` քաղաքի նկատմամբ վերաբերմունքի։