Կրակոտ բուժքույրերն այսպես են ուրախացնում հիվանդներին. տեսանյութ

Ղրղըզստանի հիվանդանոցներից մեկի բուժքույրերը որոշել են իրենց պարով ուրախացնել հիվանդներին։
Sputnik

Տոկմոկում (Ղրղըզստան) հեմոանալիզի կենտրոնի հիվանդները չորս ժամ շարունակ ստիպված են լինում գամված մնալ հիվանդանոցային մահճակալներին։

Բուժքույրերը որոշել են բարձրացնել նրանց տրամադրությունը, և նրանք ուրախ պարային ֆլեշմոբ են կազմակերպել։ Գաղափարի հեղինակն ավագ բուժքույր Ժուրսուն Էսելովան է։

«Մենք ուզում էինք բարձրացնել նրանց տրամադրությունը։ Ես տեսել էի, որ նման պարային ֆլեշմոբ են անցկացրել Իսպանիայում», – պատմել է նա։

Կադրերում երևում է, թե ինչպես է բուժքույրերի պարը ստիպում, որ հիվանդները ժպտան։

Հիվանդասենյակում պառկած կանայք և տղամարդիկ նույնիսկ շարժվում են երաժշտության ռիթմի տակ։