ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի նախկին ավագ, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը կատակել է Comedy Club–ի իր գործընկերոջ հետ։
Բանն այն է, որ Սլեպակովն իր լուսանկարն է հրապարակել և գոյություն չունեցող իր եղբոր` Ստեփանի մասին ծիծաղելի պատմություն է հորինել։
«Կրտսեր եղբայրս` Ստեփանը։ Որպես նարգիլեի մասնագետ աշխատում է Սևաստոպոլսկիի չայխանայում։ Կարող է թուրինջով հիանալի յոթնյակ պատրաստել։ Սիրում եմ քեզ, եղբայրս», – մեկնաբանել է լուսանկարը Սլեպակովը։
Գարիկը շատ է հավանել այդ լուսանկարը, նա որոշել է շարունակել սցենարիստի կատակը։
«Ես Ստյոպային շատ լավ եմ ճանաչում, նա չենթարկվեց մոսկովյան շոուբիզին։ Ստյոպային հարյուր անգամ առաջարկել էին հայտնվել ՏՆՏ–ում «երկնագույն անկողնու» միջոցով, առաջարկել էին կիթառով երգեր երգել շոգեբաղնիքում հարուստ հոպարի հետ սեքսի դիմաց ու «Տնային կալանք» սերիալը նկարհանել ալեհեր ցմփորիկների հետ գգվանքի դիմաց։ Ստյոպան բոլորին մերժել է, այդ պատճառով նարգիլեի մասնագետ է աշխատում։ Հաջողակ ավագ եղբոր հակապատկերն է», – կատակել է Մարտիրոսյանը։
«Շնորհակալություն, որ այս ամենն առաջարկել ես, ալեհեր ցմփորիկ», – պատասխանել է Սեմյոնը։
Բաժանորդներն ու երկրպագուներն այդ երկխոսության կողքով անտարբեր չեն անցել ու մեծ թվով մեկնաբանություններ են գրել։ Ընդհանուր առմամբ հրապարակումն արդեն ավելի քան 36 հազար «հավանություն» է հավաքել, թեև մի երկու ժամ առաջ է հրապարակվել։