ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից ազատվել «Իմ քայլը» խմբակցության միջոցով»:
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների ՊԵԿ նախագահի եւ խմբակցության հանդիպումը Անանյանից ազատվելու միջոցառումների շրջանակում էր, որտեղ պատգամավորները իրենց դժգոհություններն են ներկայացրել կառույցի գործունեությունից:
Ըստ այդմ՝ Փաշինյանը ցանկանում է ՊԵԿ նախագահ նշանակել իր խորհրդական, «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանին:
«Ժամանակը» նշում է, որ քաղաքական այդ կառույցը աջակցեց Փաշինյանի շարժմանը, բայց «Առաքելության» ներկայացուցիչները համարում են, որ համարժեք փոխհատուցում չեն ստացել:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: