Բոլտոնը Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը

Ջոն Բոլտոնը զրուցել է Իլհամ Ալիևի հետ։ Ավելի վաղ նա հեռախոսազրույց էր ունեցել Փաշինյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը Twitter–ի իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Մենք քննարկել ենք ընդհանուր հետաքրքրությունների շրջանակին վերաբերող մի շարք հարցեր` էներգետիկ անվտանգություն, անվտանգության ոլորտի համագործակցություն, ԱՄՆ աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը», – գրել է Բոլտոնը։

​Ավելի վաղ` հունվարի 24-ին, Բոլտոնը հեռախոսազրույց էր ունեցել Փաշինյանի հետ։ ՀՀ վարչապետին շնորհավորելով վերանշանակման կապակցությամբ` Բոլտոնը աջակցություն էր հայտնել հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։