ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Նախորդ տարի ոստիկանությունը կոռուպցիայի դեպքերի ավելի մեծ աճ է գրանցել, քան 2017 թվականին։ 2018 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։
«2018 թվականին արձանագրված հանցագործությունների թիվն աճել է 11,2%–ով (2267–ով ավել)` կազմելով 22551 դեպք», – ասաց Ղուկասյանը։
Հիմնականում աճը գրանցվել է երկու ոլորտում։ Առաջինը կոռուպցիայի հետ կապված հանցագործություններն են։ Արձանագրված դեպքերի թիվը 634–ից հասել է 1353 դեպքի (2,5 անգամ աճ)։
Ղուկասյանը նշեց, որ դրանց հայտնաբերումը իրավապահների համար ավելի բարդ է, և սա պետք է հասարակությանը ոչ թե անհանգստացնի, այլ հակառակը։
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետությանը, կազմակերպություններին ու մասնավոր անձանց 5,7 միլիարդ դրամի վնաս է հասցվել։ 2017 թվականին այդ ցուցանիշը միայն 735 միլիոն էր կազմել։
Երկրորդ ոլորտը, որում զգալի աճ է գրանցվել, սեփականության (գույքի) դեմ ուղղված հանցագործություններն են։ 2017 թվականին մոտավորապես ¼ աճ է գրանցվել (8,1–ից 10,1 հազար դեպք)։