ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ, առկա է մերկասառույց

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար բաց է, իսկ բեռնատարների՝ փակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հունվարի 30-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը և հավելում, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Շիրակի մարզի բոլոր համայնքային ավտոճանապարհները:

Տաք ձմեռը շարունակվում. ի՞նչ սպասել առաջիկա օրերին. եղանակի տեսություն

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքների ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Իջևան քաղաքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար բաց է, իսկ բեռնատարների՝ փակ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 125 բեռնատար: