ՌԱԴԻՈ

Ավինյան. «Գազի գինը կարող է վերանայվել»

Կառավարությունը շարունակում է «Գազպրոմի» հետ բանակցությունները։ Ուսումնասիրվում է նաև գազի ներքին սպառման գնի գոյացման մեխանիզմը։
Sputnik
Ավինյան. «Գազի գինը կարող է վերանայվել»

ՀՀ կառավարությունը չի բացառում, որ գազի ներքին սպառման գներն այս տարի կվերանայվեն։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ԵԱՏՄ միասնական էներգաշուկա․ արդյո՞ք գործընկերները ականջալուր կլինեն Փաշինյանի կոչերին

«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին սպառողների համար ձևավորվում է գազի ներքին միջինացված գինը։ Կոմպոնենտների օպտիմալացման, վերահաշվարկի, վերագնահատման, կորուստների վերանայման հաշվին,  կարծում եմ՝ կգտնենք կոնկրետ կետերը, որտեղ այդ վերանայումը հնարավոր է»,-ասաց նա:

Միաժամանակ Ավինյանը հայտնեց, որ «Գազպրոմի» հետ բանակցությունները շարունակվում են, և կոնկրետ արդյունքներ լինելու դեպքում, կհանրայնացվեն։

Հիշեցնենք`2018 թվականի վերջին օրը Փաշինյանը հայտնել էր, որ ռուսական գազի գինը սահմանին կփոխվի, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնը կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը կապույտ վառելիք է գնելու հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետև կառավարությունից պարզաբանել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Գազի սակագինն այսօր 1000 խմ–ի դիմաց 290 դոլար է։