Տաք ձմեռը շարունակվում. ի՞նչ սպասել առաջիկա օրերին. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էապես չի փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 30-31-ը, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հունվարի 30-31-ը, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ: