Նա վտանգում է ԱՄՆ–ի անվտանգությունը. Ջոն Քերին դատապարտել է Թրամփի քաղաքականությունը

Նախկին պետքարտուղարը համոզված է, որ նախագահ Թրամփը սպառնում է ԱՄՆ–ի ազգային անվտանգությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը խայտառակում է երկիրը համաշխարհային ասպարեզում, կարծում է նախկին պետքարտուղար Ջոն Քերին։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավարը սուր քննադատությամբ է հանդես եկել նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության վերաբերյալ։

ԱՄՆ հայկական դպրոցների տարածքում թուրքական դրոշներ են շարել

«Այս նախագահի կողմից դիվանագիտությունն արհամարհելը խայտառակում է մեր երկիրը համաշխարհային ասպարեզում, նա խաթարում է մեր ժողովրդավարության հիմքը», – ասվում է Քերիի նամակում` ուղղված ԱՄՆ–ի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներին։

Նրա կարծիքով` Թրամփը պառակտում է մտցրել երկրի ներսում և աշխարհում մեկուսացրել Ամերիկան։

Նախկին պետքարտուղարը հայտարարել է, որ պետական ծառայության ընթացքում նա երբեք այդքան վտանգավոր առաջնորդ չի տեսել։

«Եվ ես, իհարկե, երբեք  չեմ տեսել, որպեսզի ամերիկյան նախագահը սպառնա մեր ազգային անվտանգությանը թվիթների միջոցով», – ասել է Քերին։

Դրա հետ կապված` նա կոչ է արել Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներին հանգանակություններ անել` 2020թ–ի նոյեմբերին ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնելու համար:

Նշենք, որ Թրամփը մտադիր է երկրորդ անգամ ընտրվել նախագահի քառամյա պաշտոնում։