Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը Երևանում 20% կբարձրանա. Մարության

Երևանի քաղաքապետը ասել է, թե երբ և ում աշխատավարձերը կբարձրանան նախադպրոցական հաստատություններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը Երևանում 20 տոկոսով կբարձրանա։

Հայկ Մարությանը բացահայտեց Տարոն Մարգարյանի օրոք տրված պարգևավճարների գաղտնիքը

Այս մասին այսօր ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երևի մարտի վերջին կամ ապրիլի վերջին դա կիրականացնենք: Ծրագրից առայժմ դուրս են մնում տնօրեններն ու փոխտնօրենները», - ասել է Մարությանը:

Նա նշել է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է քաղաքի զարգացմանն ուղղված բաց մրցույթ, ընդհանուր ֆոնդը՝ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

«Հանձնարարել եմ, որպեսզի քաղաքապետարանի աշխատակազմը ստեղծի օնլայն հարթակ այդ մրցույթի համար: Քաղաքապետարանը տրամադրում է 1 մլն դոլարին համարժեք դրամ՝ ուղղված այն ծրագրերին, որոնք կմտածեն հենց Երևանի բնակիչները:

Նոր օրինագծով ինքնակամ շինություններն այլևս չեն օրինականացվի

Իրենք կմտածեն այդ ծրագրերը, իրենք կներկայացնեն դրանք ու իրենք էլ կքվեարկեն», - ընդգծել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ըստ նրա՝ ամենաշատ ձայն ստացած ծրագրերը կիրականացվեն, դրանք կարող են լինել մինչև տասը: Քաղաքապետը շեշտել է, որ օնլայն քվեարկությունները կվերահսկվեն, որ կեղծ քվեարկություններ չլինեն:

Նշենք, որ Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը մինչև 100 հազար դրամ են։ Այն սահմանում են համայնքապետարանները։ Այդ պատճառով մարզերում այն խիստ տարբերվում է։