ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Ես կոմպետենտ եմ ՄՀՀ–ի տնօրեն աշխատելու համար»

Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ի տնօրենի թեկնածու, «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնի համահիմնադիր, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում հիշում է, որ իր կյանքի լավագույն 27 տարիներն անցկացրել է Մարզահամերգային համալիրի հետ աշխատելով։
Sputnik
Պետրոսյան. «Ես կոմպետենտ եմ ՄՀՀ–ի տնօրեն աշխատելու համար»

«Մեր պրոդյուսերական ընկերության և ստուդիայի ամբողջ գործունեությունը հիմնադրման պահից կապված է եղել ՄՀՀ–ի հետ։ Կիսելու, վաճառելու պրոցեսներից հետո համալիրը խորթ դարձավ։ Ես կոմպետենտ եմ այդ գործն անելու համար։ Նախ ուզում եմ վերադարձնել այն և ինչու չէ` օգտակար լինեմ։ Միշտ ունեցել եմ ծրագիր»,–ասում է Պետրոսյանը։

Նա նշում է, որ ՄՀՀ-ի տնօրենի բավականին շատ թեկնածուներ կան։ «Ստույգ չգիտեմ քանիսն են, անգամ իմ մասնակցության մասին ինֆորմացիան ես մամուլից եմ իմացել»,–ընդգծում է մեր զրուցակիցն ու հավելում, որ գործող իշխանություններն իրենց հեղափոխական պրոցեսում ինչ-որ բաներ իրենից են սովորել։ «Եթե նորմալ մարդիկ են, նման բաները պիտի հաշվի առնեն ընտրություն կատարելիս»,–կարծում է երգիչ, երգահանը։