Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել և մերկացել`աղմկահարույց սկանդալի ֆոնին

Մերկ լուսանկարներ են հայտնվել վերջին օրերի աղմկահարույց սկանդալի ֆոնին։ Ավելի վաղ ռեփեր The Game–ը իր նոր թրեքում երգել էր «Քիմ Քարդաշյանի հետ ունեցած սեքսի» մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հանրահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ` 38-ամյա Քիմ Քարդաշյանը, կրկին ապշեցրել է սոցցանցերի օգտատերերին։ Նա Instagram–ի իր էջում անկեղծ լուսանկարների շարք է հրապարակել։ Այս անգամ Քարդաշյանը երկրպագուներին է ներկայացել շիկահերի կերպարով և գրեթե մերկացել։

Լուսանկարներն արվել էին իր` KKW Heart ապրանքանիշի տակ արտադրվող օծանելիքի գովազդային արշավի շրջանակում։ Քիմը լուսանկարվել է մարմնագույն իրանը սեղմ գրկող բոդիով և կապերով ամառային կոշիկով։ Լուսանկարներից մեկում նա պատկերված է մարմնագույն կրծկալով և բիկինիով (թերթեք` լուսանկարները տեսնելու համար – խմբ.)։

Նշենք, որ անկեղծ լուսանկարները հայտնվել էին վերջին օրերի աղմկահարույց սկանդալի ֆոնին։ ՌեփերThe Game–ն (Ջեյզիոն Թեյլոր) ավելի վաղ իր նոր թրեքում երգել էր «Քիմ Քարդաշյանի հետ ունեցած սեքսի» մասին։ Քիմն ու նրա ոչ պակաս հայտնի ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, դեռ չեն արձագանքել այդ սկանդալային հայտարարություններին։