Մարտիրոսյանի կինը պարել է Ալսուի և Գալիգինի հետ. տեսանյութ

Տեսանյութում դերասան, հաղորդավար Վադիմ Գալիգինը Ժաննայի և Ալսուի հետ պարում է պարահրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայտնի շոումեն, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար և անդամ Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, պարել է երգչուհի Ալսուի և հումորիստ Վադիմ Գալիգինի հետ։

«Միսսիս ճկունություն 1990 մրցույթ։ Չշփոթել Միսս պլաստիկա 2019 մրցույթի հետ։ Խոսքերը նույնն են, բայց նշանակությունը տարբեր է», –տեսանյութերից մեկին կից գրել է Լևինան։

Տեսանյութում դերասան, հաղորդավար Վադիմ Գալիգինը Ժաննայի և Ալսուի հետ պարում է պարահրապարակում։ Ավելի ուշ, հավանաբար չդիմանալով գեղեցկուհիների ճնշմանը, նա հետ է քաշվում և նրանց մենակ թողնում։ Ամեն ինչ տեղի է ունենում փոքր սև պայուսակի շուրջ։ Օգտատերերից շատերը հիշել են «Աֆոնյա» ֆիլմը և գյուղի դիսկոտեկը։

«Աֆոնյա ֆիլմը հիշեցի, Կուրավլյովի պարը», – գրել է akperrahmanov6–ը։

«Պարուսույցը Մեդվե՞դևն է», – գրել է bir.ham–ը։

Լևինայի էջի սթորիզում, տեսանյութից բացի, հրապարակվել են նաև բազմաթիվ տեսահոլովակներ, որոնցում նա պարում և ուրախանում է հայտնի հումորիստներ Միխայիլ Շացի, Սեմյոն Սլեպակովի և ամուսնու` Գարիկ Մարտիրոսյանի հետ։