Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումից հետո բանկը հայտարարություն է տարածել

ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղը, որտեղ կացնով զինված մարդ է մտել, մոտ ապագայում կվերսկսի աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՎՏԲ-Հայաստան բանկի աշխատակիցներն ու հաճախորդները Բաղրամյան 56 հասցեում գտնվող N 4 մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով չեն տուժել: Այս մասին նշված է բանկի տարածած հայտարարության մեջ։

«Մենք լիովին աջակցում ենք իրավապահներին»,– նշել են բանկից:

Մոտ ապագայում մասնաճյուղը կվերսկսի աշխատանքը:

Ավազակային հարձակում Երևանում. կացնով զինված տղամարդը ներխուժել է ՎՏԲ բանկ. լուսանկարներ

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ ՎՏԲ բանկի` Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։

Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն։

ԶԼՄ–ների տեղեկություններով` կացնով, սև ակնոցներով, գլխարկը՝ գլխին և ձեռնոցներով բանկ ներխուժած տղամարդը Վրաստանի և Հայաստանի քաղաքացի, 33-ամյա Հրաչիկ Ումուրշադյանն է։