Նրա խոսքով` աջակցությունը թավշյա հեղափոխությանը եղել է ոչ թե ներկա իշխանություններին, այլ ժողովրդին և այն արժեհամակարգին, որն այսօր ունենք։ «Եվ հենց այս ամենի արդյունքում ես հուսով եմ, որ ՄՀՀ–ում կունենաք արդար և թափանցիկ ընտրություններ։ Մարզահամերգային համալիրը մեծ կառույց է, և պետք է հստակ ծրագիր ունենալ և իրագործել այնտեղ։ Այստեղ ոչ թե ծանոթների, այլ գաղափարների և իրականացվող ծրագրերի պայքար պետք է լինի»,–նշում է Աղաբալյանը։
Թեկնածուն մանրամասնում է, որ ընտրվելու դեպքում իրենց առաջնային խնդիրը ֆինանսական միջոցների ավելացումն է լինելու, որի շնորհիվ բարեկարգում կիրականացվի ՄՀՀ–ում։ «Մենք ունենք փուլային ծրագրի, որը թույլ կտա իրականացնել բոլոր նախագծերը»,–նշում է նա։
Նրա խոսքով` այսօր ցավոք, մեր Մարզահամերգային համալիրը մրցունակ չէ։ Տարիների ընթացքում այս կարևոր կառույցը մատնվել է անգործության։