Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ կդադարեն տեղումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանում եղանակը փոքր-ինչ կցրտի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` ջերմաստիճանի փոփոխությունը կգրանցվի վաղը` հունվարի 30-ին։

«Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ին կնվազի 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում կգրանցվեն տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Հունվարի 30-31-ը, ինչպես նաև փետրվարի 1-ին և 2-ին առանց տեղումների եղանակ կլինի։

Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30–ից 31-ը և փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 10-12, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքության սահմանում։