Փաշինյանի աշխատակազմը կսկսի թվային թուղթ օգտագործել. լուսանկար

Կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնում է, որ ամբողջ պետական համակարգում նվազագույնի կհասցնեն թղթի օգտագործումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործման: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը»,– նշել է նա։

Նա ավելացրել է, որ նվազագույնի պետք է հասցնեն թղթի օգտագործումը ամբողջ պետական համակարգում: