Հայ-ռուսական միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը քննարկվել են ՀՀ ՊՆ-ում

Դավիթ տոնոյանը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Ավդեևին ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևին:

Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից,  հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:

Կյանքի, ոչ թե հաճույքի համար. ինժեներները գիտեն ինովացիաները բանակում նորմա դարձնելու ձևը

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Ավդեևին ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը և խնդիրները առավել ինտենսիվ դարձնելու հնարավորությունները:

Ուշադրության կենտրոնում են եղել նաև համատեղ զորախմբի կազմով ընթացիկ տարվա մարտավարական զորավարժությունների նախապատրաստման աշխատանքները: