«Իմ աշխարհ». Սիրուշոն ցույց է տվել, թե ինչպես պոզիտիվ լինել

Երգչուհու հրապարակած լուսանկարն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայտնի երգչուհի Սիրուշոն պատմել է իր բաժանորդներին, ինչպես գրասենյակում դրական լինել։

Նա` «Գիտություն և տեխնիկա» գրությամբ կապույտ  հուդիով (գլխանոցով շապիկ) լուսանկար է հրապարակել։

«Աշխատավայրում դրական մթնոլորտ ենք պահպանում», – լուսանկարին  կից գրել է նա։

Սիրուշոն պատասխանել է իրեն շնորհավորողներին և խոստում տվել

Մի քանի րոպեում նրա լուսանկարը մի քանի հազար լայք է հավաքել և բազմաթիվ մեկնաբանությունների արժանացել։ Հիմնականում նրա բաժանորդները հիացմունք են արտահայտում և հաճոյախոսություններ գրում. «Ոսկի ես Սիրուշո», «Հիանալի տեսք ունես», «Վույ, աման», «Իմ ածշխարհ», «Գիտություն և տեխնիկա, ամեն ինչ ճիշտ է», «Միակ»։

Նշենք, որ Սիրուշոն այդքան էլ ակտիվ չէ սոցցանցերում։ Նա հիմնականում գովազդում է զարդերի իր ապրանքանիշը և հայտնում համերգների ու տեսոհոլովակների մասին։  Սակայն վերջին շրջանում նա սկսել է հաճախ գրառումներ կատարել սոցցանցերում։