Մոսկվայում գտել են Տրետյակովյան պատկերասրահից կտավ գողացած տղամարդուն

Ոստիկանական բաժանմունքում հաշվառման կանգնած տղամարդուն ավելի վաղ ձերբակալել էին թմրանյութեր պահելու համար։ Նա պատմել է նաև, թե որտեղ է թաքցրել անգին կտավը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Մոսկվայի ոստիկանությունը Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել է Տրետյակովյան պատկերասրահից Արխիպ Կուինջիի «Այ–Պետրի։ Ղրիմ» կտավի գողության մեջ կասկածվող 31-ամյա տղամարդուն։

20 տարի անց. Ասլամազյանական արևոտ գույները ցուցադրվում են Մոսկվայում

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ՆԳՆ–ից, տղամարդն արվեստի գործը թաքցնում էր Մերձմոսկովյան Օդինցովյան շրջանում կառուցվող օբյեկտի տարածքում։ Օպերատիվ ծառայության աշխատակիցները ենթադրում են, որ հանցագործը գողությունը կատարել է շահադիտական նկատառումներից ելնելով։

Չարագործի մասին հայտնի է, որ նա 2018 թվականի դեկտեմբերին արդեն մեկ անգամ ձերբակալվել է թմրանյութեր պահելու համար և անցնում էր համապատասխան քրգործի շրջանակում։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 27-ին, օրը ցերեկով, անվտանգության աշխատակիցների և այցելուների աչքի առաջ տղամարդը աննկատելի հանել է կտավը պատի վրայից, առանձնացրել շրջանակից, որից հետո թաքնվել հանցագործության վայրից։