ՌԱԴԻՈ

Աբրահամյան. «Այս պահին բանակցություններում լուրջ գործընթացների մասին խոսելն անիմաստ է»

Վերջին օրերին իրավիճակը շփման գծում կարելի է հանգիստ գնահատել։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Sputnik
Աբրահամյան. «Այս պահին բանակցություններում լուրջ գործընթացների մասին խոսելն անիմաստ է»

«Ինչքան որ ես եմ հասկանում այս պահին ջանքերն ուղղված են բանակցությունների վերսկսմանը, որովհետև որպես այդպիսիք դրանք հիմա չկան։ Որքան էլ ՄԽ համանախագահները հայտարարեցին, որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ իրականացված են, այժմ կատարվում են աշխատանքներ դրանց ընդլայնման առումով, բայց կարող եմ արձանագրել, որ այսօր նվազագույնը` Արցախի և Ադրբեջանի միջև վստահությունը և փոխըմբռնումը, չկա, և այս պահին լուրջ գործընթացների մասին խոսելն անիմաստ է»,–ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանում գոնե վերջին 2 տասնամյակում ընկալումները ոչ թե ի օգուտ խաղաղության, այլ հակառակը` ի օգուտ ռազմական գործողությունների են գնում։ «Որովհետև եթե մի երկրում տարիներ շարունակ խոսում են ռազմական գործողություններով խնդիրը լուծելու, հայատյացության մասին, ապա այս դեպքում հասկանալի է, որ փոփոխություններ 1–ին հերթին պետք է արվեն Ադրբեջանում»,–նշում է Աբրահամյանը։