Օրվա կադր. մահացած զինվորի հոր ձեռքերում որդու մեդալն է

Սամվել Քարամյանը պայմանագրային զինծառայող Հայկ Քարամյանի հայրն է։ ՀՀ Արմեն Սարգսյանը հենց նրան հանձնեց Հայկի մեդալը։
Sputnik

Հայկ Քարամյանը, որը Սյունիքի մարզում մնացել էր ձնհայուսի տակ, այսօր հետմահու արժանացավ Մարտական ծառայության մեդալի։

Անցած տարվա դեկտեմբերին Սիսիանում մի խումբ զինծառայողներ մնացել էին ձնահյուսի տակ։ Բոլորին գտել էին, բայց մեկին գտնել չէր հաջողվում: Դեկտեմբերի 6-ին Հայկին մահացած գտան։

Սամվել Քարամյանն այնքան հուզված էր, որ բեմ բարձրանալիս նրան օգնության հասավ Արմեն Սարգսյանը։