ՌԱԴԻՈ

Ղահրամանյան. «Մեքենայում երեք քարսիթ է տեղավորվում, ինքս եմ փորձել»

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ավտոմեքենաներում քարսիթի պարտադիր օգտագործման մասին։
Sputnik
Ղահրամանյան. «Մեքենայում երեք քարսիթ է տեղավորվում, ինքս եմ փորձել»

Ըստ Ղահրամանյանի` ամենաառաջնայինը երեխայի առողջությունն ու անվտանգությունն է։

«Հիմնականում մեքենայում երեք քարսիթ է տեղավորվում, ինքս եմ փորձել։ Իրարանցումը չգիտեմ ինչու է առաջացել»,– ասում է նա։

Ղահրամանյանը հիշեցնում է, որ կառավարության որոշմամբ 2017 թվականից նման կարգավորում կար, պարզապես այնտեղ մի փոքր ոչ մատչելի էր ներկայացված այդ մասին, և ոչ թե քարսիթները նկատի ունեին, այլ անվտանգության համակարգեր։

«Չգիտեմ` ինչու է այս հարցն աղմուկ բարձրացրել։ Ինչ–որ նոր պարտադիր նորմ չկա։ Պարզապես հինը լրամշակվել է և ավելի մատչելի ներկայացվել հանրությանը»,– ասում է նա։

Հիշեցնենք` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում փոփոխությունների նախագիծ է պատրաստել, որը ենթադրում է երեխաներին տեղափոխելիս քարսիթների պարտադիր օգտագործում։