Հայաստանի բանկերը կկարողանան վարկե՞ր տրամադրել ԵԱՏՄ երկրներում. պարզաբանում է ԵՏՀ նախարարը

ԵԱՏՄ երկրները քննարկում են` ինչպես 2025 թվականին բանկային ծառայությունների միասնական շուկա ունենալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Խոսքը Եվրասիական միության միասնական արժույթի մասին չէ, ակտիվորեն քննարկվում է բանկային միասնական շուկայի հարցը։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին հայտնեց ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայան։

ԵԱՏՄ–ի մասին պայմանագրում հստակ արձանագրված է միասնական ֆինանսական շուկայի նպատակը։ Ո՞րն է այն։ Օրինակի համար`Հայաստանում գրանցված բանկը, կարողանա վարկեր տրամադրել մյուս չորս հանրապետություններում։ Ընդ որում, բանկային արտոնագիրը բավարար կլինի ստանալ միայն այն հանրապետությունում, որտեղ գրանցված ես, այլ ոչ թե բոլոր հինգում։ Նույնը վերաբերում է նաև մյուս ֆինանսական կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին և ներդրումային հիմնադրամներին։

ԵԱՏՄ միասնական էներգաշուկա․ արդյո՞ք գործընկերները ականջալուր կլինեն Փաշինյանի կոչերին

«Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է բանկի աշխատանքը բոլոր հինգ երկրներում միանման կարգավորում ունենա։ Անհրաժեշտ է նույն մակարդակի կադրեր պատրաստել։ Վերջապես, անհրաժեշտ է միասնական ընթացակարգեր մշակել` սնանկության և դեֆոլտի դեպքում։ Մեր կենտրոնական բանկերը քննարկում են, թե ինչպես կարելի է 2025 թվականին համաձայնեցված ձևով ստեղծել այդ ամենը», – հայտարարեց Վալովայան։

Համաձայնեցված բանկային ռազմավարությանը կօգնի մակրոտնտեսական քաղաքականությունը։ Չէ՞ որ կենտրոնական բանկերի առանցքային տոկոսադրույքները և կոմերցիոն բանկերի տոկոսադրույքները կախված են արժեզրկումից։ Այդ պատճառով պետք է մոտեցնել ինֆլյացիայի կառավարման քաղաքականությունը, որին եկել են Միության հանրապետությունների մեծամասնությունը։

Ավելի վաղ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ ԵԱՏՄ երկրների առաջնորդները կենտրոնական բանկերին և կառավարությանը հանձնարարել են հանձնաժողովների հետ համատեղ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման վերաբերյալ հայեցակարգ ներկայացնել։

Արդեն որոշում է կայացվել ԵԱՏՄ կենտրոնական բանկերի նախագահներին հրավիրել վարչապետների հետ հանդիպման, լսելու ներկայացվող ռազմավարությունը։

Սարգսյանի խոսքով` միասնական շուկայի ձևավորման համար անհրաժեշտ է համաձայնեցնել մոտեցումներն ազգային օրենսդրություններում։