Նրանք ծառայում են տարբեր ստորաբաժանումներում, բայց 2 տարի ապրում են գրեթե չտարբերվող կյանքով` ուտում են նույն կերակուրը, ստանում են նույն հմտությունները, կարոտում են ընտանիքին ու գնահատում հայրենիքը։
Կարող եք դիտել նաև այս զինծառայողների հետ զրույցի տեսանյութը։ Նրանք բոլորը պատասխանել են նույն հարցերին։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է։ Այս տարի լրացավ հայկական ԶՈՒ–ի կազմավորման 27 տարին։
Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։