Անշուշտ, ուշադրության կենտրոնում էին զոհվածների ծնողները։ Նրանք պարգևը ստանալու համար բեմ էին բարձրանում խլացուցիչ ծափերի ուղեկցությամբ։ Ոչ ոքի չէին մոռացել։ Ոմանք պարգևատրվում էին անգամ 20 տարի անց։
Զգացմունքները չէր թաքցնում նաև նախագահ Արմեն Սարգսյանը։ Արարողության ժամանակ բազմաթիվ անգամ հնչեց նրա կամացուկ «շնորհակալությունը»։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը նույնպես ներկա էր պարգևատրման արարողությանը, և ահա ձեզ ենք ներկայացնում միջոցառման ամենաուշագրավ կադրերը։