Պոմպեոն հրաժարվել է պատասխանել Վենեսուելայի ընդդիմությանը ԱՄՆ ԿՀՎ օգնության մասին հարցին

Միաժամանակ Պոմպեոն հավելել է, որ ԱՄՆ–ի առաքելությունը «լավ է Վենեսուելայի ժողովրդի համար»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրաժարվել է մեկնաբանել` արդյոք ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչությունը կամ ռազմական հետախուզությունը օգնում է Վենեսուելայի ընդդիմությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Երբեք չեմ մեկնաբանում հետախուզական հարցերը։ Լինելով ԿՀՎ նախկին տնօրեն, գիտեմ, որքան կարևոր է վստահ լինել, որ մենք չենք խոսում մեր հետախուզական գործողությունների մասին», – ասել է նա NTN24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչությունը կամ ռազմական հետախուզությունը օգնում է Վենեսուելայի ընդդիմությանը։

Միաժամանակ Պոմպեոն ավելացրել է, որ ԱՄՆ–ի առաքելությունը «լավ է Վենեսուելայի ժողովրդի համար»։