«Ես լավ երեխա եմ»․ ՀՀ նախագահը հետաքրքիր է անցկացրել կիրակին

Արմեն Սարգսյանը իրենց բակի երեխաների հետ ուրախ լուսանկար է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրքիր կիրակի է անցկացրել իրենց բակի երեխաների հետ։

Նախագահին միայն հեռուստացույցով չէ, որ պետք է տեսնեն. քաղցր հանդիպում նախագահականում.

Այս մասին նա գրել է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։

«Կիրակին մեր բակի երեխաների հետ»,- հենց այսպես է մեկնաբանել Սարգսյանը լուսանկարը, որում նա պատկերված է երեք տղաների հետ մանկական ամենագնացի վրա։

Օգտատերերը հավանել են լուսանկարը։ Ոմանք անգամ մեկնաբանություններ են գրել ու շտապել հյուր հրավիրել նախագահին։

«Պարոն Նախագահ, սրտանց Ձեզ հրավիրում եմ մեր տուն ( դե մերը չի՝ բարեկամի է, այնուամենայնիվ), համեցեք Կապան, չեք պատկերացնի ինչքան հաճելի կլինի մեզ համար, Դուք հրաշալի մարդ եք, միշտ երջանիկ լինեք»,

«Բախտավոր երեխաներ։ Թող որ մի օր իրենք էլ ունենան երազանքը նախագահ դառնալու և լինելու նույնքան մարդկային, համեստ, ազնիվ ու քաղաքակիրթ», «Եկեք մեր բակ էլի... ես լավ երեխա եմ»,  գրել եմ օգտատերերը:

«Եթե չհավանեն, հրաժարական կտամ». նախագահը համբուրգերներն է պատրաստել փոքրիկների համար

Նշենք, որ նախագահ սիրում է ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Նա երեխաներին պաղպաղակ էր հյուրասիրել իր նստավայրում, բուրգերներ էր պատրաստել «Օրրան» բարեգործական հիմնադրամի սաների համար։

Երեխաները չեն ամաչում ու կատակում են նրա հետ։ Սարգսյանը որոշել էր նշել Գիտեիքների օրը անապահով ընտանիքների ու սիրիահայերի ընտանիքների հետ իր նստավայրում։ Հարցազրույցներից մեկում նրա կինը՝ Նունե Սարգսյանը խոստովանել է, որ նա շատ է սիրում երեխաներին ու երես է տալիս իր թոռնիկներին։